ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Քաղաքային օդի մաքրման համար նախատեսված քամիների աշտարակ 

 

Նախապես Քամիների Աշտարակը մշակվում էր որպես մրցութային նախագիծ Աթենքի Օլիմպիական խաղերի համար: Այն շարժական աշտարակ է, որն օգնելու է քաղաքային իշխանություններին մաքրել փողոցները:
Խոշոր սառեցնող աշտարակը ստեղծվել է Working Architecture Group, Atelier One մասնագետների և WSP Environmental-ի ինժեներ-էկոլոգ, պրոֆեսոր Բրայան Ֆորդի համատեղ աշխատանքի արդյունքում: Քաղաքային օդի մաքրման համար նախատեսված Քամիների Աշտարակի առաքելությունն է արտադրել մաքուր օդ, որի դեպքում այլևս անհրաժեշտ չի լինի հուշարձանների համար տեղադրել պաշտպանական ապակե խորանարդներ:

Հայտնի է, որ Հունաստանում հուշարձաններն աղտոտ օդի պատճառով կամաց-կամաց քանդվում են: Ի դեպ, աշտարակը կազմված է գործվածքեղենից, և նման կառույցը հնարավոր է հավաքել 30 րոպեի ընթացքում

Քամիների Աշտարակն աշխատում է հետևյալ կերպ: Սկզբում հելիումը ներմղվում է ուռուցիկ օղակի մեջ, որպեսզի աշտարակը վեր բարձրանա: Այնուհետև փոքր խողովակների միջով, որոնք կարված են աշտարակի պաստառում, մատակարարվում է ջուր: Բացվածքներից հեղուկն արտահոոսում է և ներքին թաղանթով ծորում վար: Երբ ջուրը գոլորշիանում է, աշտարակի ներսում տիրում է մաքուր օդ` սառեցված մինչև 120:

Գիշերային ժամերին  գործընթացը, բնականաբար, փոխվում է. շրջակա փողոցների տաք, աղտոտ օդը բարձրացնում է աշտարակը և սփռվում է վերևում: