ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

 OXYGEN ԱՆԱՂՄՈՒԿ ՕԴԱՄԱՔՐԻՉ

 

Տան օդորակման վերահսկումը շատ կարևոր հարց է` հատկապես ասթմայով և ալերգիայով տառապող մարդկանց համար: Electrolux ընկերությունը թողարկել է Oxygen օդամաքրիչը, որն առանձնանում է զտման կատարելագործված համակարգով, հոտերի տվիչով և անաղմուկ աշխատանքով:
Oxygen նոր օդամաքրիչի աղմուկի ցուցանիշն ընդամենը 27 դբ է, ինչը համապատասխանում է ընդունված չափանիշներին:  Oxygen-ը 1 ժամում արտամղում է 313 մ3 մաքուր օդ: Ակտիվ ծխային և HEPA հանովի-մաքրող ֆիլտրերի զուգակցման շնորհիվ` օդի զտման համակարգը «վնասազերծում» է միկրոմասնիկները:

Այսպիսով, ֆիլտրերը հավաքում են բորբոսը, ծաղկի փոշին, ծխախոտի ծուխը, փոշու մասնիկները և այլն: Նշենք, որ էլեկտրաէներգիայի ցածր ծախսը (ընդամենը 5 վտ) թույլ է տալիս այս օդամաքրիչն  «աշխատեցնել»  շուրջօրյա` ապահովելով մաքուր օդի մշտական հոսք: Ժամանակակից դիզայնի շնորհիվ` նորույթը համահունչ կլինի ինտերիերում. այն  թողարկվում է սև և սպիտակ գույներով: