ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Հեռախոս, որը փոխանցում է համբույրներ, գրկախառնություններ և կարճ հաղորդագրություններ

 

Բեռլինի արվեստների համալսարանի գիտնական Ֆաբիան Հեմերթը ներկայացրել է նոր բջջային հեռախոս, որը կարող է փոխանցել գրկախառնություններն ու համբույրները հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող մարդկանց: Այս հեռախոսի նախնական տարբերակը ներկայացվել է Ստոկհոլմում կայացած տեխնոլոգիական համաժողովի ժամանակ:

Ինովացիոն հեռախոսի հիմնական գաղտնիքն ուժային սենսորներն են, որոնք տեղադրված են սարքի երկու կողմերում: Կախված այն բանից, թե ինչպիսի զգացմունքներ պետք է փոխանցել զրուցակցին, սենսորները համապատասխան ազդակներ են ուղարկում այն ապարանջանին, որը տրվում է սարքի հետ, և որը պետք է հագնել զրուցակիցի փոխանցած հույզերը զգալու համար: Բացի այդ, հեռախոսը կարող է փոխանցել զրուցակցի շնչառությունը, ինչպես նաև համբույրները: Համբույրի ճշգրիտ ընդօրինակման համար սարքի վրա տեղադրված է խոնավության սենսոր, որը փոխանցում է համբույրի ողջ հմայքը:

Թեպետ այս սարքը շատերին է հետաքրքրել, սակայն նրանք վստահ են, որ այն վաճառքում դեռ երկար ժամանակ չի հայտնվի: Ոմանք այն անվանում են անհարմար, շեղող, մյուսներն էլ` զզվելի: