ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

ԲԻՈԲՈՒԽԱՐԻՆԵՐ 

Բուխարիների կրակը պարգևում է հանգստության և հարմարավետության զգացողություն, բայց հաճախ ստեղծվում է իրավիճակ, երբ հնարավոր չէ տանը ավանդական բուխարի տեղադրել:

Գերմանական Planika  ընկերությունը ներկայացրել է բիոբուխարիների նոր Digifire սերիան: Planika-ի մասնագետները մշակել և արտոնագրել են  Digifire տեխնոլոգիան` այրվող խառնուրդի մատակարարման էլեկտրոնային համակարգը:

Խառնուրդի այրումը և անխափան մատակարարումը վերահսկում է համակարգիչը: Digifire-ի տվիչների բարձր տեխնոլոգիական համակարգն ապահովում է կրակի մշտական ուժգնությունը, հաճախականությունն ու գույնը, իսկ կրակը մարում է անսարքություն հայտնաբերելիս: Բացի այդ, նմանատիպ բիոբուխարիները հնարավոր է անջատել և միացնել, ինչպես նաև կարգավորել դրանց կրակը հեռակառավարվող վահանակի միջոցով: Planika Digifire բիոբուխարիները գազամատակարարման, ծխնելույզների և օդամղիչների տեղադրման կարիք չունեն: Նորույթները հեշտ են հարմարեցվում անհատական նախագծումների ժամանակ: Բուխարիների կրակն էկոլոգիապես անվտանգ է, առանց ծխի և հոտի: