ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ինչպե՞ս խլացնել աղմուկը. հայ ինժեներների առաջարկը «ԴիջիԹեքում» 

 

Հայ երիտասարդ ինժեներները մի քանի հետաքրքիր նորարարական առաջարկ են ներկայացրել «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում: Երիտասարդ գիտնականների խմբերին հատկապես մեծ աջակցություն է ցուցաբերել «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերությունը:

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհիները ներկայացնում են ձայնային աղմուկի ակտիվ խլացման համակարգ: Այն կարելի է տեղադրել ինքնաթիռի սրահում կամ խոշոր գործարաններում, որտեղ աղմուկը շատ մեծ է: Աղջիկների մշակած մոդելը թույլ է տալիս աղմուկը խլացնել առնվազն 10 անգամ:

Նշենք, որ աղմուկ խլացնող սարքերը միջազգային շուկայում բավական թանկ են, ուստի դրանց արտադրությունը Հայաստանում դիտվում է որպես հեռանկարային ուղղություն: