ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

ԼԻՆՈԼԵՈՒՄ 

 

Ժամանակակից լինոլեումը նոր սերնդի նյութ է, որը տարբերվում է իր «նախնուց»: Լինոլեումի «ձեռք բերած» նոր առանձնահատկություններից է վերջինիս էկոլոգիական բարձր ցուցանիշը:
Գերազանց դեկորատիվ հատկանիշները և տեխնիկական բնութագիրը լինոլեումին թույլ են տալիս ննջասենյակում և հյուրասենյակում «մրցակցել» լամինատի և կավրոլիտի, իսկ միջանցքում, խոհանոցում և սանհանգույցում` կերամիկական սալիկների հետ:

Այն չի զիջում նաև երկարակեցության առումով. լինոլեումի տեսակների մեծ մասը նախատեսված է 7-10, իսկ որոշները` նույնիսկ մինչև 30 տարվա օգտագործման համար: Լինոլեումի հայտնագործման (1863 թ.) հեղինակը բրիտանացի Ֆրեդերիկ Ուոլթոնն է: Նրան է պատկանում նաև «լինոլեում» բառի հեղինակային իրավունքը: Անվանման ծագումը շատ պարզ է. բնական լինոլեումի արտադրության հիմնական հումքը կտավատի  ձեթն է` լատինարեն linum oleum: