ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

ԱՐԵՎԱՅԻՆ  ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՎ  ԱՎՏՈԲՈՒՍԸ ԿԱՏԱՐԵԼ  Է  ԻՐ  ԱՌԱՋԻՆ  ՈՒՂԵՐԹԸ

 

Հանրահայտ Sanyo ճապոնական ընկերությունը, որը մասնագիտացած է էլեկտրական տրանսպորտային միջոցների համար ակումուլյատորային մարտկոցների արտադրության բնագավառում, վերջերս ներկայացրել է արևային էլեմենտներով ներկառուցված աշխարհում առաջին ավտոբուսը:

Այն անվանվել է Solarve և թողարկվել է ի նշանավորում Ryobi ընկերության հիմնադրման 100-ամյակի: Վերջինս տրանսպորտային և լոջիստիկ ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Ճապոնիայում:

 Solarve-ն քաղաքային ավտոբուս է, որի տանիքին տեղադրված են արևային մարտկոցները: Մարտկոցներն արտադրում են էլեկտրաէներգիա, որն օգտագործվում է լուսադիոդային ներքին լույսերի համար:

Sanyo ընկերության տվյալներով` հիբրիդային ավտոբուսի տանիքին տեղադրված արևային վահանակները (պանելները) արտադրում են 798 վատտ էներգիա:
Անհրաժեշտ է նշել, որ 420 վատտը բաժին է հասնում բյուրեղային սիլիցումային մարտկոցներին, իսկ մնացյալ էներգիան արտադրվում է ոչ բյուրեղային սիլիցումային մարտկոցների միջոցով: Արևային մարտկոցներով ավտոբուսում կա նաև էներգիայի պահպանման համար նախատեսված պահեստ:

Արևային լուսավորության բացակայության ժամանակ կողային ակումուլյատորները կարող են սնուցել ավտոբուսը 9 ժամ: Արևային մարտկոցներով ավտոբուսը կատարել է իր առաջին ուղերթը Ճապոնիայի հարավային մասում գտնվող Օկայամա քաղաքում: