ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

 

Իսրայելցի գինտականները նոր վառելիք են ստեղծել ավտոմեքենաների համար

Էկոլոգիապես մաքուր շարժիչի և էժան վառելիքի որոնումներն իսրայելցի գյուտարարներին բերել են անսովոր հիբրիդի նախագծի ստեղծմանը` ավտոմեքենա, որը լիցքավորվում է ալյումինի փոշով:

Alchemy Research ընկերության աշխատակիցները ստեղծել են քիմիական ռեակտոր, որն ալյումինի և սովորական ջրի օգնությամբ արտադրում է ջրածին: “Վառարանում” ջերմաստիճանը հասնում է 900 աստիճանի ըստ Ցելսիուսի սանդղակի, ինչի արդյունքում անջատվում է գոլորշի, ալյումինի օքսիդ և ջրածին: Հենց այս գազը այնուհետև օգտագործվում է էլեկտրաէներգիա մշակելու համար, իսկ գոլորշին սառում է և վերադառնում համակարգ: Ալյումինի օքսիդը հավաքվում է պահեստում և հետագայում կիրառվում է վառելիքի նոր չափաբաժնի վերամշակման համար:

Այս համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մշակվող ջրածինը կարծես թե փոխարինում է մարտկոցին, որն առկա է սովորական էլեկտրամեքենաներում: «Ալյումինե» մեքենան արժենալու է նույնքան, ինչքան բենզինով շարժվող մեքենան, սակայն աստիճանաբար էժանանալու է: