ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

ՇՆՉՈՂ ՀՐԱՇՔ-ՊԱՍՏԱՌՆԵՐ 

 

Գերմանացի գիտնականները ստեղծել են պաստառներ, որոնք ֆիլտրացնում են օդը տարածքներում: Ունիկալ նորույթն արագ գտավ իր սպառողին: Էկոլոգիապես մաքուր հրաշք-պաստառներն ունեն յուրօրինակ կառուցվածք:
Դրանց մակերևույթը ծածկված է ադսորբենտների կոմպլեքսով, որոնք ձևավորում են հատուկ ցանց և կատարում են սենյակի «թոքերի» ֆունկցիան: Հրաշք-պաստառները «շնչում են» փոշին, ծուխը և տհաճ հոտերը և «արտաշնչում» մաքուր օդ: Նորույթը ստացել է Saratech Permasorb Wallpaper անվանումը: Բացի այդ, ինտերիերի բնագավառի մասնագետները հոգացել են նաև իրենց արտադրանքի դիզայնի մասին: Փորձագետները գտնում են, որ շուտով այսպիսի պաստառներ արտադրվելու են ողջ աշխարհում` սովորական դառնալով յուրաքանչյուր տան համար: