ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

 

 Նիհարելու ճապոնական ակնոցներ

 

Ճապոնացի գիտնականները ստեղծել են հատուկ ակնոցներ, նախատեսված դիաբետիկների կամ դիետա պահպանողների համար: Օպտիկական սարքը խաբում է մեր տեսողական համակարգը մի քանի անգամ մեծ ցույց տալով բլիթների կամ տորթերի փաստացի չափը:

Ինովացիան դիաբետիկների, այն մարդկանց համար ովքեր ավելորդ քաշ չեն ուզում հավաքել և կամքի ուժ չունեցող չաղացողների համար իդեալական սարք է դիետա պահպանելու համար, որովհետև նա փոքրիկ շոկոլադը, բլիթը մի քանի անգամ մեծ է ցույց տալիս, որն էլ ստիպում է ուտողին կշտանալ զուտ սննդի տեսքով:

Այսքանով իհարկե կանգ չեն առնելու Տոկիոյի գիտնականները, այժմ նրանք մշակում են մի պրոեկտ, որը համակարգչի միջոցով թույլ կտա խաբել ոչ միայն մարդկային աչքերին, կամ ձեռքերին, այլ նաև մարդկային մտքին:

 

Նրանց ստեղծած գործիքը սարքավորված է մի քանի տեսախցիկներով, որոնք ուղարկում են սննդի նկարները  Ձեր համակարգիչ, իսկ համակարգիչը մշակելով դրանք  հետ է ուղարկում արդեն մեծացված նկարները: