ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Մշտապես մաքուր օդ 

 

Airkraft (Bork) սերիայի AP NIH 9935 LR մոդելի նոր  գերբարակ օդամաքրիչում օգտագործված է առանձնացված ֆիլտրացիայի սկզբունքը: Հատուկ նանոադսորբացիոն համակարգը սարքավորված է Multicare համակցված ֆիլտրով, որը թույլ է տալիս օդը մաքրել մանրէներից, սնկերից, տիզերից և փոշուց:
Օդամաքրիչն ավտոմատ կերպով  ընտրում է ներքին օդափոխման աշխատանքային 4 ռեժիմներից մեկը` կախված օդի աղտոտվածության աստիճանից: Նորույթը ցուցանշում է տարածքում մաքուր օդի մակարդակն ըստ գույների:

Կապույտ գույնը նշանակում է, որ օդը մաքուր է, բաց մանուշակագույնը` քիչ է աղտոտված: Մուգ մանուշակագույնը հայտնվում է միջին աղտոտվածության, իսկ կարմիրը` վնասակար նյութերի առկայության բարձր մակարդակի դեպքերում: Մշտապես մաքուր օդ ապահովող օդամաքրիչը տարբերվում է նորաոճ դիզայնով և պատված է արհեստական կաշվով: Այս օդամաքրիչը սպառում է 38 Վտ հզորություն, արտադրողականությունը 350 մ3/ժ է: Աղմուկի մակարդակը 18 դբ է: Օդամաքրիչը կշռում է 8 կգ, իսկ չափսերն են 645×354×194 մմ: