ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԻ ՆՈՈՒԹԲՈՒԿ, ՈՐԸ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՅԱՑՔՈՎ 

 

Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած ցուցահանդեսում ներկայացվել է մի նոութբուք, որը կառավարվում է մարդու հայացքով:

Այդ տեխնոլոգիան մշակել է Tobii ընկերությունը և իրացրել Lenovo նոութբուքում: Այն հիմնված է աչքի համար անտեսանելի ինֆրակարմիր ճառագայթման եւ հատուկ տեսախցիկների վրա

Համակարգը թույլ է տալիս պտտել փաստաթղթերը, մշակել պատկերները, անցում կատարել պատուհաններով, ավտոմատ կերպով նվազեցնել դիսփլեյի պայծառությունը:

Առայժմ հայտնի չէ, թե երբ նոութբուքերը արտադրության կդրվեն: