ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ներկայացվել է աշխարհում առաջին ռոբոտ-ֆոտոխցիկը (ֆոտո)

 

Ստեղծվել է աշխարհում առաջին խցիկը, որը կարող է լուսանկարահանում կատարել ինքնուրույն: Այն ներկայացրել է անգլիական «OMG Life» ընկերությունը:

«Autographer» կոչվող սարքը հագեցած է GPS-ով, աքսելերոմետրով, մագնիտոմետրով, լուսավորության սենսորներով  և այլն: Դա նրան հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել նկարահանման պահը: Այն կարող է կատարել օրվա մեջ մինչեւ 2 000  լուսանկար:

Հատուկ հավելվածները նրան թույլ են տալիս աշխատել նաև սմարթֆոնի օգնությամբ: «Autographer»-ը վաճառքի դուրս կհանվի  նոյեմբերին  և կարժենա մոտ  650 դոլար: