ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ապագալի համակարգիչը բաղկացած կլինի 5 գրիչներից

 

 P-ISM-ը իրենից ներկայացնում է 5 առանձին սարքեր՝ գրիչներ: 5 գրիչներից յուրաքանչույրը ունի իր հստակ ֆունկցիան,  բոլորը միասին կատարում են մեկ ընդհանուր ֆունկցիա, այսինքն դառնում են համակարգիչ:

Եվ այսպես.

I գրիչը ունի բջջային հեռախոսի մոդուլ, այսինքն այն կատարում է ինտերնետի հետ կապի իրականացում:

II և III գրիչները պրոեկտորներ են, նրանցից մեկը հարթ մակերևույթի վրա արտացոլում է դիսպլեյ, իսկ մյուսը վիրտուալ ստեղմնաշար:

IV գրիչը թվային տեսախցիկ է, այսինքն կատարում է սքաների և վեբ-տեսախցիկի դերը:

V գրիչն էլ պրոցեսոր է:

Գրիչները միմյանց հետ կապ են հաստատում Bluetooth տեխնոլոգիայի միջոցով: Բոլոր գրիչները օժտված են մարտկոցներով, որոնք լիցքավորվում են հատուկ տակդիրից և որտեղ պահվում է ամբողջ ինֆորմացիան: