ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Խելացի աղբաման

 

 Ճապոնացի գյուտարարները ստեղծել են  Smart Trashbox անվամբ խելացի թափոնների զամբյուղ: Այն ինքնուրույն կռահում է, թե որ ուղղությամբ են նետում աղբը և որսում է այն թռիչքի ընթացքում:

Ըստ գյուտարարների նրանք այս ամենը արել են գրասենյակներում զբաղմունք չունեցող և «ուղիղ աղբամանի մեջ» աղբ նետելու մրցույթներ կազմակերպող աշխատակիցների համար:

Smart Trashbox-ը առաջին հայացքից նման է շատ սովորական դույլի, սակայն “նա” սկանավորում է տարածքը և թղթի, գարեջրի տարայի ու նման առարկաներ օդում հայտնաբերելիս ուղղակի հասնում և կուլ է տալիս դրանք:

Ինովացիայի ստեղծման աշխատանքները հիմնականում կատարել է ճապոնացի գյուտարար Modder FRP-ն: Կիրառելով  Kinect տեխնոլոգիան մնում էր ունենալ միայն հատուկ մշակված ծրագիր, որն էլ կկառավարեր Smart Trashbox-ը: Սա է եղել գյուտարարների հիմնական խնդիրը և նրանք դա արել են: