ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Էկոլոգիապես ամենամաքուր մեքենան

 

Լյուքսեմբուրգում տեղակայված  Motor Development International (MDI) ընկերությունը ներկայացրել է օդի ճնշմամբ գործող շարժիչով ավտոմեքենայի կոնցեպտային  մոդել: Ինովացիան, որի անունը  AirPod է,  կլինի էկոլոգիապես ամենամաքուր մեքենան, քանի որ այն շարժվելու է սեղմված օդի ճնշման  ուժի օգնությամբ:

Նոր շարժիչի աշխատանքի սկզբունքը հետևյալն է.  էլեկտրական պոմպերը օդը կուտակում են մեքենայում գտնվող փոքր  տարայում, ապա օդը մեծ ճնշմամբ դուրս գալով ստիպում է շարժվել շարժիչի մխոցներին:

Մեքենայի առավելագույն արագությունը դեռևս կազմում է  64 կմ/ժ, մեկ անգամ օդ լիցքավորելով մեքենան կարող է անցնել մինչեւ 209 կմ:

 AirPod-ի քաշը կազում է 210 կգ., և այն միաժամանակ կարող է տեղափոխել 4 ուղևորների: Մեքենան վաճառքի կհանվի 2013 թվականին և կարժենա մոտ 6.000 եվրո: