ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Մեծ Բրիտանիայում կույրերի համար ակնոց է պատրաստվել


 

 

Մեծ Բրիտանիայի գիտնականները  հատուկ ակնոց են պատրաստել, որը տեսողությունից զրկված անձանց կօգնի կողմնորոշվել տարածության մեջ: Հայտնագործությունն իրենից  ներկայացնում է երկու տեսախցիկ, որոնք միավորված են ոչ մեծ համակարգով, որն ակտիվացնում է լինզաների վրա տեղադրված լուսային դիոդները: Վառ լույսը կույր մարդուն ազդանշան է տալիս, որ մոտակայքում ինչ-որ բան է գտնվում: Այդպիսով, նա կարող է շրջանցել խոչընդոտները և լիովին անվտանգ տեղաշարժվել տարածության մեջ: