ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Google-ի ռոբոտ-մեքենաները անցել են 500.000 կմ առանց վերահսկողության և միջադեպի

 

«Նոր տեխնոլոգիաներ.  նրանք հատկապես լավ են, երբ մեր կյանքը ավելի հաճելի են դարձնում» – այսպես է սկսվում  GOOGLE որոնողական  համակարգի բլոգի առաջին գրառումը:

Բլոգի առանձին գրառմամբ Google-ը հայտնել է,  որ նրանց կողմից մշակած ռոբոտ-մեքենաները մեծ արդյունքի են հասել: Այս մեքենանրեը առանց վարորդի կամ մարդկային միջամտության արդեն անցել են մոտ 500.000 կմ` չառաջացնելով ոչ մի ճանապարհային պատահար:

Մեքենաները ղեկավարվում են բորտ-համակարգչի օգնությամբ և առայժմ ընկերությունը այն օգտագործում է միայն Google Map-ի ճանապահային քարտեզը ավելի հստակեցնելու համար:

Մեքենաների արհետական բանականությունը թույլ է տալիս ցանկացած ճանապարհային  իրավիճակում հայտնվելիս կատարել ճիշտ մանևրում, չպատճառելով մյուս մեքենաների վարորդներին  անհանգստություն: Ընկերությունը այդ ուղղությամբ նախագծի բոլոր անդամներին տրամադրել է նման մեքենա, որով նրանք իրավունք ունեն օգտագործել ինչպես հասարակ անհատական մեքենա, որը թույլ կտա ավելի իրական պայմաններում ստուգել մեքենաները:

Եթե փողոցում հայտնվեն նման մեքենաներ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կտրուկ կնվազի, նույնիսկ Հայաստանում: