ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գիտնականները հայտնաբերել են դեղամիջոց դավաճանության և սփրեյ վեճերի դեմ

 

Նոթինգհեմի Համալսարանի հոգեբանները մշակել են հորմոնալ սփրեյ, որը կօգնի վիճած ամուսնական զույգին հաշտվել։ Պետք է միայն այն փչել կոնֆլիկտող կողմերից յուրաքանչյուրի վրա և իրավիճակը կհարթվի։ Սփրեյի բաղադրամասերը լավ ազդեցություն են ունենում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա։

Սակայն կողմերի վրա այն տարբեր ազդեցություն է ունենում. կանանց հանգստացնում է, իսկ տղամարդկանց ավելի զգայուն դարձնում։ Երկու դեպքում էլ զույգը կորցնում է վիճելու ցանկությունը։ Սփրեյն արդեն փորձարկվել է մի շարք ամուսնական զույգերի վրա։

Մինչ այդ, ճապոնացի փորձագետները պատահաբար պարզել են, որ  «Մինոցիկլին» դեղամիջոցը, որը նախկինում կիրառվել է տարաբնույթ բորբոքումներ բուժելու համար, որոշակիորեն ազդում է տղամարդու ուղեղի վրա։ Ինչպես պարզել են գիտնականները, դեղամիջոցի կիրառումից հետո փորձարկվողների մոտ փոխվել է կանացի գրավչության նկատմամբ վերաբերմունքը։ Տղամարդիկ դադարել էին կնոջ արտաքինը ասոցիացնել նրա հասանելիության հետ, ինչը հանգեցրել է դավաճանության նկատմամբ հետաքրքրությունը։ Հետազոտողները համոզված են, որ ճիշտ չափաբաժնով կիրառելու դեպքում նման խնդիրներից կհաջողվի խուսափել։ «Մինոցիկլինը» արգելված դեղամիջոց է Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Նորվեգիայում։