ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ապագայի թռչող մեքենաները արդեն իրականություն են

 

Իր առաջին թռչող ավտոմեքենայի հաջող փորձարկումներից հետո մասսաչուսեթսյան Terrafugia ընկերությունը որոշել է ստեղծել աշխարհում առաջին հիբրիդային կիսաավտոմատացված թռչող մեքենան:

TF-X անունը ստացած մեքենան կլինի բավականին փոքր՝ ցանկացած ավտոտնակում տեղավորվելու համար, վարորդը հանգիստ կարող է նրանով երթևեկել քաղաքի մեջ և քաղաքի վրա: Թռիչքի և վայրէջքի էներգիան կմատակարարեն էլեկտրաշարժիչները, որոնք ոչ միայն անվնաս են շրջակա միջավայրի համար, այլև՝ զգալիորեն անաղմուկ` արդեն գոյություն ունեցող թռչող մեքենայի հետ համեմատ: Երկարատև թռիչքների համար նախատեսված է գազատուրբին: Այն մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել 805 կմ ճանապարհ:

   2006թ. հիմնադրված Terrafugia ընկերությունն արդեն հաջողությամբ իրականացրել է Transition թռչող մեքենայի փորձարկումները, և չնայած նրա շարժիչը չափազանց աղմկոտ է, այնուամենայնիվ, արդեն կան հարյուրավոր պատվերներ: Այն արժե 279.000 դոլար: