ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Տարվա ամենահեղափոխական գյուտը. Google Glass ինտերնետով ակնոց

 

Ամերիկյան հեղինակավոր Time ամսագիրը ներկայացրել է այս տարվա ամենահեղափոխական գյուտը` Google Glass ակնոցը: Ոչ մեծ էկրանով (1.3 սմ),  բարակ շրջանակով և սովորական ակնոցի նման այս սարքն իր մեջ նաև  ներառում է դինամիկ, խոսափող և տեսախցիկ, որոնք ակնոցից  օգտվողներին թույլ են տալիս լուսանկարել, օգտագործել քարտեզներ, ստուգել էլեկտրոնային փոստը,  հաղորդակցվել տեսաչատերում, որոնել ինտերնետում, ինչպես նաև ձայնային հրամանների ու ժեստերի միջոցով կատարել և ստանալ հեռախոսազանգեր:

ԱՄՆ-ում սրճարանների սեփականատերերն արգելում են հաճախորդներին Google Glass ակնոցներ կրել՝ վախենալով, որ նման կերպ կոտնահարվեն իրենց այցելուների անձնական կյանքի իրավունքները: Սեփականատերերն անհանգստանում են, որ Google ակնոցներով հաճախորդները կարող են աննկատ լուսանկարել և տեսագրել մյուս այցելուներին՝ առանց վերջիններիս թույլտվության։

Ավելի վաղ Google ակնոցներն արգելվել էր կրել ամերիկյան կինոթատրոններում, խաղատներում և գիշերային ակումբներում, որոնց սեփականատերերն անհանգստացել են, որ նման ակնոցներով այցելուները կարող են տեսաձայնագրություններ անել։

Պարբերականը նշում է, որ ակնոցները կրելու արգելք մոտ ժամանակում կարող են ընդունել նաև ամերիկյան բանկերը և զբոսայգիների տնօրինությունները։