ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Արևային գունդը կլուծի խմելու ջրի պակասը

 

Աշխարհում մոտավորապես 900 մլն մարդ խմելու  ջրի պակաս է զգում: Երկրագնդի մի շարք տարածաշրջաններում բավարար քանակությամբ քաղցրահամ ջուր չկա:

Ավստրիալացի երիտասարդ գիտնական Ջոնաթան  Լյաոնը ստեղծել է մի սարք, որը մաքրում է կեղտոտ ջուրը և վերածում խմելու ջրի: Ոչ բարդ և թանկարժեք գնդաձև սարքը` Solarball, որն աշխատւմ է արևի լույսով և հեշտ է  տեղից տեղ փոխադրել, ներքևի մասը ներկված է սև գույնով`արևի ճառագայթները լավ կլանելու համար, այստեղ է  լցվում կեղտոտ ջուրը:

 Գնդի ներսում, ջրի կաթիլները գոլորշիանալով նստում են սարքի պատերին, այնուհետև հավաքվում են առանձին տարողության մեջ: Պրոցեսի ընթացքում կեղտոտ մասսան առանձնանում է, իսկ առաջացած ջուրը պիտանի է խմելու համար: Մեկ օրվա ընթացքում   սարքը արտադրում է երեք լիտր ջուր: Այն ցուցադրվելու է Միլանի միջազգային ցուցահանդեսում: Ապարատը որը  ցուցադրվել է, արժանացել է մասնագետների համակրանքին: