ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Կույրերի համար ստեղծվել է տեքստը բարձր կարդացող ակնոցներ

 

Հրեական Orcam Technologies ընկերությունը շուկա է հանել տեխնոլոգիական մի նորույթը, որը նախատեսված է կույր կամ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Սարքն արտաքուստ ոչնչով չի տարբերվում սովորական ակնոցից, սակայն ունի մի շարք առավելություններ. կարողանում է տեքստը բարձրաձայն կարդալ, ճանաչել մարդկանց դեմքերը, շինություննները, լուսաֆորի ազդանշանները, ինչպես նաև հուշարձանները։

Ակնոցը համալրված է ներդրված տեսախցիկով, իսկ որպեսզի այն սկսի կարդալ, հարկավոր է թղթի կամ համակարգչի, սմարֆթոնի էկրանին գրված   տեքստը մոտեցնել այդ տեսախցիկին։ Ակնոցը սկսում է տեքստը կարդալ այնտեղից, որտեղից որ օգտատերը մատով նշում է։ Առայժմ սարքը կարողանում է միայն անգլերեն կարդալ, սակայն Orcam Technologies-ը մտադիր է այդ հնարավորությունը հասցնել 10 լեզվի։ Նորույթի գինը 2500 դոլար է։