ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Նոր թուղթ փաթեթավորման համար

 

Կարծես թե մոռացության են մատնվել այն ժամանակները, երբ խանութներում մթերքները փաթեթավորվում էին թղթե փաթեթներով: ժամանակի ընթացքում հրաժարվեցին թղթից ի օգուտ ավելի էժան պլաստմասսայից կամ պոլիէթիլենային տարաներից:  Սակայն այժմ  գիտնական-հետազոտողները հայտնում են, որ շատ շուտով մթերային ապրանքների փաթեթավորման մեջ առաջ է գալիս շրջադարձային պահ: Մասնագետները հայտնում են, որ ստեղծել են նոր  էկոլոգիապես մաքուր թուղթ-killer, որը պատված է արծաթի նանոմասնիկներով և օժտված է հակաբիոտիկ  հատկություններով

Հայտնի է, որ արծաթը   որպես հակաբիոտիկ նյութ, արդեն լայն կիրառությություն ունի  բժշկության մեջ, կենցաղում:
Վերջին ժամանակներս հետազոտողները  օգտագործում են մարդկային մազից 55 000 անգամ բարակ արծաթյա նանոմասնիկներ, որոնք ավելի երկարատև արդյունք են ապահովում: Արծաթյա նանոմասնիկներով պատված թուղթը   կարող է ալտերնատիվ միջոց հանդիսանալ  մթերքների երկարատև պահպանման տարածված միջոցների  շարքում: 

Արծաթյա նանոմասնիկներով պատված թուղթը կայուն հակաբիոտիկ հատկություն է դրսևորել  E. coli և S. aureus բակտերրաների հանդեպ, որոնք առաջացնում են սուր սննդային թունավորումներ, այս բակտերիաները ոչնչանում են երեք ժամվա ընթացքում:

Այս նորաստեղծ թուղթը կարող է ծառայել որպես մթերային ապրանքների  փափեթավորման լավագույն միջոց, երկարացնելով նրանց պահպանության ժամկետը: