ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ճապոնացիները թողարկել են էկրան, որը փոխանցում է հոտը

 

 Տոկիոյի գյուղատնտեսության և տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները մշակել են մի էկրան, որի շնորհիվ կարելի է զգալ հոտը: Smell-o-vision անունը ստացած նորարարությունը զինված է 4 օդամղիչ սարքերով, որոնք էլ հոտը ուղղորդում են դիտողի կողմը: Ընդ որում, հոտը գալիս է էկրանի այն հատվածից, որտեղ պատկերված է բուրող առարկան: Հոտի աղբյուր են հանդիսանում հատուկ գելային պատիճները:

Հայտնագործությունը ցուցադրվել է ''Վիրտուալ իրականություն'' կոնֆերանսի ժամանակ, ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում: