ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ուսանողը ստեղծել է նոր գել, որը դադարեցնում է արյունահոսությունը

 

 

Նյույորքցի ուսանող Ջո Լանդոլինան ստեղծել է նոր գել, որը կարող է կարճ ժամանակամիջոցում դադարեցնել արյունահոսությունը: Veti-Gel-ը, շնորհիվ արագ դոնդողացվող պոլիմերների, արագորեն թափանցում է վերքի մեջ և դադարեցնում արյունահոսությունը: Նոր ապրանքը շուկա դուրս բերելու համար Ջոնն արդեն ստեղծել է Suneris ընկերությունը: