ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Cassidian-ը ճանապարհային հեռակառավարվող ականները «խլացնող» սարք է ստեղծել

 

Եվրոպական EADS կոնցեռնի պաշտպանական ստորաբաժանումը` Cassidian-ը ռադիոէլեկտրոնային «խլացման» նոր SMARTscout կոչվող համակարգ է մշակել, որը զրահամեքենաները կպաշտպանի հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերից:

SMARTscout-ը վերլուծում է ավտոմեքենայի շուրջ առկա ռադիոալիքների հաճախականությունը և արգելափակում է ճանապարհային ականների պայթեցման ազդանշանները: Նոր սարքն ընդամենը վարկյանի հազարերորդական մասի ընթացքում հայտնաբերում է վտանգը և փակում ստացվող ազդանշանը:

Բացի այդ, SMARTscout-ը հնարավորություն է տալիս ավելի հստակ տեղեկություն ստանալ վտանգավոր օբյեկտի մասին: