ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ամերիկացի զինվորականներն «անտեսանելի» մոտոցիկլետ են փորձարկում

 

 Միացյալ Նահանգների զինվորականները սկսել են նոր «անտեսանելի մոտոցիկլետի» փորձարկումները, տեղեկացնում է Russia Today-ը։ Ունիվերսալ մեքենան շարժվում է գրեթե անձայն և աշխատում է անգամ ջրում։

Մոտոցիկլետն անվանել են MMX, այն ստեղծվել է Zero Motorcycles ընկերության կողմից։ Մոդելը դժվարությամբ կարելի է նկատել գիշերային ժամերին, այն գրեթե անձայն է և անգամ կարող է աշխատել ջրում՝ 1 մետր խորության վրա։

Նոր փոխադրամիջոցն ունի նաև ինֆրակարմիր լուսավորություն՝ գիշերային տեսանելիության համակարգով, ինչպես նաև առանց բանալու արագ մեկնարկի համակարգ։

MMX սնուցման համակարգը բաղկացած է երկու մարտկոցից, որոնք առանց լիցքավորման կարողանում են աշխատել երկու ժամ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են փոխարինվել գրեթե ակնթարթորեն։։

MMX-ն արտադրվելու է բացառապես զինվորականների համար և չի կարող վաճառվել քաաքացիական անձանց։ Սակայն Zero Motorcycles-ից հայտնել են, որ ձեռք բերված գիտելիքներն ընկերությունն օգտագործելու է ավելի հզոր մոտոցիկլետներ ստեղծելու համար։