ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Իսպանական ընկերությունը սովորական բազեի նմանվող մարտական անօդաչու սարք է ստեղծել   

 

Իսպանիայում ռազմական տեխնիկայի մշակման մասնագետները շուտով կներկայացնեն անօդաչու թռչող սարքերի նոր մոդել, որը նման կլինի բազեի: Տեխնոլոգների կարծիքով դա կնպաստի անօդաչու սարքերի արդյունավետության բարձրացմանը:

Անօդաչու սարքերի արտադրող Expal ընկերությունը պատրաստ է համագործակցել ցանկացած երկրի բանակի հետ: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ անօդաչու սարքը կարող է մինչև 100 մետր ցածր թռչել՝ միաժամանակ աննկատ մնալով: Իսկ սովորական սարքերին աննկատ մնալու համար պետք է 1 կմ տարածություն: