ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Մատիտ, որից կանաչի ու բանջարեղեն է աճում

 

Պարզվում է, որ օգտագործման համար այլևս անպիտան մատիտները դեն նետելու փոխարեն դրանց համար կարելի է «գյուղատնտեսական» կիրառում գտնել:  Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ ստեղծել են Sprout («Ծիլ») էկոմատիտ, որի հնարավորություններն ուղղակի ապշեցնում են։

Մատիտները պատրաստված են մայրի (кедр) ծառի փայտից, և դրանք կարելի է օգտագործել որպես սովորական գրենական պիտույք՝ մինչև դրանց կարճանալը։ Իսկ կարճանալուց հետո մատիտի ծայրին տեղադրված հատուկ կապսուլի մեջ դրվում է ծաղկի, կանաչու կամ էլ բանջարեղենի 3 սերմնահատիկ։ Հետո անհրաժեշտ է մատիտը տնկել հողի մեջ ու կանոնավոր ջրել։ Արդյունքում պաշտպանական դեր կատարող կապսուլը տարրալուծվում է, ու սկսվում է սերմերի ծլարձակումը։