ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Kettle թեյնիկի ջուրը կարելի է եռացնել Wi-Fi-ի միջոցով

 

Ստեղծվել է թեյնիկ, որը թույլ է տալիս ջուրը տաքացնել Wi-Fi-ի միջոցով: iKettle-ի շնորհիվ այն օգտագործող մարդուն այլևս անհրաժեշտ չէ գնալ խոհանոց՝ թեյնիկը միացնելու համար: Սարքավորումը միանում է սմարթֆոնով՝ բնակարանի ցանկացած կետից:

Այդկերպ՝ թեյնիկի տերը կկարողանա նստած մնալ բազմոցին՝ մինչև թեյի կամ սուրճի ջուրը չեռա: Առաջարկվում է մի քանի ջերմաստիճանային կարգավորումներ՝ կանաչ թեյի համար 80 աստիճանից մինչև սուրճի համար 95 աստիճան:

Բացի այդ, iKettle-ը սմարթֆոնին հաղորդագրություն կուղարկի՝ հարցնելով, թե օգտագործողը պատրաստ է թեյ խմելուն, թե ջուրը պետք է որոշ ժամանակ պահել տաք վիճակում:

«Խելացի» թեյնիկի վաճառքը կսկսվի նոյեմբերի վերջին: iKettle-ի արժեքը 99,99 ֆունտ է: