ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

450 մեգաբայթ վայրկյանում. SanDisk-ը ներկայացրել է աշխարհի ամենաարագ հիշողության կրիչը

 

SanDisk ընկերությունը նոր հիշողության կրիչ է ներկայացրել, որը նախատեսված է պրոֆեսիոնալ տեսալուսանկարահանումների համար: Extreme Pro CFast 2.0 անունը կրող կրիչից հնարավոր է տվյալները կարդալ վայրկյանում մինչև 450 մեգաբայթ արագությամբ, իսկ տվյալները կրիչին փոխանցելու արագությունը վայրկյանում 350 մեգաբայթ է: 100 գիգաբայթ ինֆորմացիան կրիչին փոխանելու համար մոտ 4 րոպե հարկավոր կլինի: Այս ցուցանիշներով սարքը ամենաարագագործն է իր տեսակի մեջ:

Աշխատանքի արագությունը կրիչի միակ առավելությունը չէ: Այն նաև շատ կարծր կլինի և կունենա հատուկ սերիական համար, որը կարելի է գրանցել՝ կորստի դեպքում գտնելու համար: