ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Nissan-ը ներկայացրել է «խելացի» ժամացույց՝  հատուկ վարորդների համար

 

Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունը, հետևելով հեղինակավոր տեխնոլոգիական ընկերությունների օրինակին, ներկայացրել է սեփական արտադրության «սմարթվոչը», որը, սակայն, նախատեսված է միայն  վարորդների համար:  Nismo Concept Watch «սմարթվոչը», մասնավորապես, նախատեսված է Nissan Nismo մեքենաների վարորդների համար, և կլինի առաջին ժամացույցը, որը կապ կստեղծի վարորդի ու մեքենայի միջև։

Այն հնարավորություն կտա վարելու ընթացքում ստուգել մեքենայի արդյունավետությունը, վառելիքի ծախսման արագությունը, կարդալ Facebook-ի, Twitter-ի հաղորդագրությունները։

Nismo Watch-ը կլինի 3 գույնի՝ սև, սպիտակ և կարմիր-սև։ Դրա էկրանին տեղադրված է 2 կոճակ, որոնց միջոցով էլ ժամացույցը կառավարվում է։ Սարքը գործում է լիթիումային մարտկոցով, որը լիցքավորելու դեպքում կբավականացնի 6-7 օր։