ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Թևկապ, որը կփոխարինի գաղտնաբառերին, մեքենայի բանալիներին և նույնիսկ դրամապանակներին

  

 

Կանադական ընկերությունը մտադիր է փոխարինել համակարգչային գաղտնաբառերը, հեռախոսի կամ պլանշետի ծածկագրերը, մեքենայի կամ տան բանալիները և նույնիսկ դրամապանակը իսկությունը հաստատող թևկապներով:  

Nymi ապարանջանը կարողանում է ճանաչել և վերհսկել կրողի սրտի աշխատանքի ռիթմը, որը նույնքան եզակի է, որքան մարդու մատնահետքը: Ներկառուցված սենսորը կարող է որոշել կրողի գտնվելու վայրը: Այլ ընկերություններ ևս աշխատում են գաղտնաբառերը փոխարինող ծրագրեր ստեղծելու ուղղությամբ, սակայն այս մեկը կիրառում է կենսաչափական տվյալներ, ինչպիսիք են աչքի թաղանթը, մատնահետքը կամ դիմագծերը:

Շարժական սենսորը կարող է կիրառվել մեքենայի դուռը բացելու կամ հեռուստացույցը միացնելու համար՝ պարզապես շարժելով դաստակը: Nymi ապարանջանը հնարավոր է նախապես պատվիրել 99 դոլարով: Այն շուկայում կհայտնվի 2014-ի սկզբին: