ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ներքնազգեստ, որ զտում է օրգանիզմից դուրս եկող գազը

 

 Ստեղծվել է ներքնազգեստ, որը չեզոքացնում է օրգանիզմից դուրս եկող անցանկալի հոտերը: Shreddies անդրավարտիքները պատրաստված են ճկուն ածխածնային նյութից, որը կոչվում է Zorflex: Այն սովորաբար կիրառում են հակաքիմիական պաշտպանիչ համազգեստների արտադրությունում: Այդ գործվածքը ի զորու է զտել անգամ այնպիսի հոտեր, որոնք 200 անգամ գերազանցում են մարդկային օրգանիզմի արտաբերած հոտերից:

Արտադրող ընկերությունն ասում է, որ սա պարզապես նորարարություն չէ, այլ փրկություն աղիքային բորբոքումներով, Կրոնի հիվանդությամբ և այլ հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Տղամարդկանց համար նախատեսված այս անդրավարտիքները արժեն 40, կանանց համար նախատեսվածները` 30 դոլար: