ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Լամպ, որը Wi-Fi է արտադրում. չին գիտնականների գյուտը

 

Մի խումբ չին գիտնականներ ստեղծել են աշխարհում առաջին լամպը, որ լուսավորելուց բացի Wi-Fi ինտերնետ է արտադրում:

Շանհայի Ֆուդան համալսարանի մասնագետները ստեղծել են նոր տեխնոլոգիայի դեռևս նախատիպը, որը ստացել է Li-Fi անվանումը։ Գիտնականները պնդում են, որ միկրոչիպով համալրված լուսարձակող դիոդային լամպը, որն օգտագործում է լույսի հաճախականությունը, շատ ավելի լավ է աշխատում, քան Չինաստանում գործող անկապ լարը։

Այն Wi-Fi-ի ազդակ է արտադրում՝ 150 մեգաբայթ/վայրկյան արագությամբ։ Պարբերականը նշում է, որ լամպի Wi-Fi-ին կարող է միանալ մինչև 4 սարք։ Հաջորդ ամիս գիտնականները կներկայացնեն լամպի առաջին խմբաքանակը, որը բաղկացած կլինի 10 նմուշից։