ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

«Խելացի-դանակ». այն տարբերում է քաղցկեղով վարակված բջիջն առողջից

  

Բրիտանացի և հունգարացի գիտնականները ստեղծել են «խելացի» վիրահատական դանակ, որը հենց վիրահատության ընթացքում կարողանում է տարբերել քաղցկեղային բջիջներն առողջներից։ iKnife-ն արդեն փորձարկվել է 91 անգամ՝ վիրահատության ժամանակ, ինչի արդյունքում պարզվել է, որ գործիքի տված ախտորոշումները չափազանց ճշգրիտ են եղել։ Ուստի գիտնականները չեն բացառում, որ վիրահատական այս դանակը լայն տարածում կգտնի տարբեր երկրների բժշկական հաստատություններում։

iKnife-ը գործում է հետևյալ կերպ. վիրահատության ժամանակ բժիշկն էլեկտրական դանակ է օգտագործում հիվանդի մաշկն ու օրգանները կտրելու համար և այդ ընթացքում գոլորշի է բարձրանում, որն ուսումնասիրելուց 3 վայրկյան անց «խելացի դանակը» տալիս է պատասխանը։

Ներկայում մասնագետները վիրահատության ժամանակ նմուշն ուղարկում են ախտաբանության լաբորատորիա, ինչը, սակայն, ծախսատար է ու շատ հաճախ ոչ ճշգրիտ ախտորոշում է տալիս։