ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Նոր ավտոբուս Լոնդոնի համար

 

 

Մի քանի տարի առաջ Լոնդոնում հայտնվեցին նոր ավտոբուսներ, որոնք էլ ուղղակի կոչվում էին  ”Նոր ավտոբուս Լոնդոնի համար”:  Ավտոբուսի կոնցեպտը և դիզայնը մտածվել, քննարկվել և մրցույթի միջոցով որոշվել է 3 տարիների ընթացքում, քանի որ Լոնդոնյան ավտոբուսը ավելին  է քանի ուղղակի ավտոբուսը, սա քաղաքի սիմվոլներից մեկն է:

Այսպիսով 2010 թվականին շահագործման հանձնվեց  նոր ավտոբուսը՝ գեղեցիկ, հզոր, խելացի, կրեատիվ, տեխնոլոգիապես զարգացած և ինովացիոն:  

Ինովացիոն,որովհետև ավտոբուսի հիմքում ընկած է հիբրիդային տեխնոլոգիան:

 Հրաշքի առաջնաքարշ անիվները պտտացնում է 4.5 լիտր ծավալով դիզելային շարժիչը, իսկ հետևինները` լիտրում-իոնային մարտկոցներից սնվող էլեկտրական շարժիչը: Իսկ մարտկոցները լիցքավորվում են տանիքի արևային էլեմենտներով և գիշերը` դիզելային շարժիչից:

Ահա թէ ինչ է նշանակում այլընտրանքային էներգիա և ինովացիոն տեխնոլոգիաներ: Ավտոբուսը 100 կմ-ի համար ծախսում է 28 լիտր վառելիք, որը կրկնակի պակաս է քան իր նախորդ սերնդի ավտոբուսներինը:

Մեկ ավտոբուսի արժեքը հասնում է մոտ 1 մլն. ֆունտ ստերլինգի:

Այն ունի ուղևորների համար նախատեսված 87 նստատեղ, որոնցից 40-ը երկրորդ հարկում են: