ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ստեղծվել է ալկոհոլի փոխարինիչ, որից խումար և կախվածություն չի առաջանում

 

Բրիտանացի գիտնականները` պրոֆեսոր Դեյվիդ Նաթի գլխավորությամբ, ստացել են մի նյութ, որն իր ազդեցությամբ նման է ալկոհոլին, սակայն չունի կողմնակի ազդեցություններ, ինչպիսին են խումարը կամ կախվածությունը:

Նրանք շարունակում են աշխատանքը և փորձում ներդրողների ներգրավել, սակայն հայտնել են, որ ալկոհոլի փոխարինիչն ազդում է անմիջապես ուղեղի նյարդամիջնորդների վրա` առաջացնելով հաճույքի և ազատության զգացողություններ, որոնք երբեմն հնարավոր չէ տարանջատել ալկոհոլայինի ազդեցությունից:

Հետաքրքրական է, որ այս նյութի ազդեցությունը ցանկացած պահի կարելի է դադարեցնել` հականյութի միջոցով. դրանից հետո արագ սթափացում է վրա հասնում, այնպես որ մարդ կարող է անմիջապես աշխատանքի անցնել կամ ղեկի նստել:

Ըստ գիտնականների` իրենց հայտնագործությունը կարող է իսկական հեղափոխություն առաջացնել առողջապահության ոլորտում, ինչպիսին ժամանակին արել են էլեկտրոնային ծխախոտները: