ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ամերիկացի գիտնականները մտադիր են 3D տպիչի միջոցով մարդկային սիրտ ստեղծել

 

 

ԱՄՆ-ի Կենտուկի նահանագում գտնվող Լուիսվիլի համալսարանի սիրտ-անոթային նորարարությունների ինստիտուտի գիտնականներն իրենց առջև բարդ խնդիր են դրել, այն է՝ 3D տպիչի օգնությամբ մարդկային սիրտ «տպել»:

Նոր նախագծի հեղինակ Սյուարտ Ուիլյամսը հայտնել է, որ իր բիոինժեներական լաբորատորիայում արդեն ստեղծվել է կենդանի կորոնար աորտա և փոքր արյունատար անոթներ, որոնք արյուն են հասցնում սրտամկանին:

 «Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք տպել սրտի առանձին բաղադրիչները, սակայն մենք ցանկանում ենք այն ամբողջությամբ վերարտադրել: Այդ նպատակին հասնելու համար մեր ինժեներներն աշխատում են նոր 3D տպիչ ստեղծելու ուղղությամբ, որն ունակ կլինի ամբողջությամբ վերարտադրել մարդկային արյունատար օրգանի կառուցվածքը»,- մեկնաբանել է Ստյուարտ Ուիլյամսը:

3D տպիչի օգնությամբ օրգաններ ստեղծելիս գիտնականները կիրառում են բիոլոգիական ծագման նյութեր: Նրանք մտադիր են ճարպաբջիջները վերածրագրավորել ցողունային բջիջների, ինչը թույլ կտա հետագայում ստեղծել սրտի հյուսվածքներ, որոնք իմունային համակարգով կհամապատասխանեն դոնոր-օրգանիզմի մարմնի մյուս մասերին:

 Չնայած 3D տպիչի միջոցով գրանցված հաջողություններին՝ որոշ գիտնականների մոտ դա անվստահություն է առաջացնում: Բժշկության դոկտոր Բրայան Դերբին կարծիք է հայտնել, որ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կլինի տպիչի միջոցով ստեղծված օրգանի հետ 20 տարի անց: