ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ճապոնացիները` գիտական նորույթի հեղինակ  3D տեխնոլոգիան արդեն կարելի է շոշափել

 

 Ճապոնացի գիտնականները հայտարարել են 3D ձևաչափով հեռուստատեսային տեխնոլոգիաների ստեղծման մասին, որն աշխարհում առաջին անգամ օգտագործողին թույլ կտա «շոշափել, սեղմել և հարվածել» պատկերը: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս օգտագործողին, որի բոլոր շարժումները նկարահանվում են մի քանի տեսախցիկով, «հպման» միջոցով «փոփոխել» 3D պատկերը: Դեռ հայտնի չէ, թե երբ և որ սարքերում հայտնագործությունը կկիրառվի: Հեղինակները ենթադրում են, որ նոր տեխնոլոգիան կարող է օգտագործվել վիրահատությունների «կեղծման», ինչպես նաև տեսախաղերի համար, երբ խաղացողը կարող է ֆիզիկապես իր ձեռքում զգալ զենքը կամ մարզասարքը: 

 Բացի այդ` տեխնոլոգիան թույլ է տալիս տեսածրել պատկերը, որը կարելի է հավելել առկա իրականությանը: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս վիրտուալ թանգարան ստեղծել, որում այցելուները, այդ թվում տեսողության հետ խնդիրներ ունեցողները, կարող են իրենց ձեռքը դնել արժեքավոր արձանների վրա, որոնք իրական կյանքում չի կարելի շոշափել: