ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Մեղուներին կվարժեցնեն քաղցկեղը 10 րոպեում ախտորոշելու համար

 

Պորտուգալացի Սուսանա Սոարեսը ստեղծել է ուշագրավ մի սարք, որը, ըստ հեղինակի, կարող է հատուկ վարժեցված մեղուների միջոցով ընդամենը 10 րոպեում ախտորոշել քաղցկեղը։

Մեղուները դրվում են երկխցիկ ապակյա տարայում, որի մեջ շնչում է հիվանդը։ Եվ եթե մեղուները մի խցիկից թռչում են դեպի մյուս՝ ավելի փոքր խցիկը, ապա դա նշանակում է` տվյալ մարդը քաղցկեղ ունի։

«Վարժեցված մեղուները կթռչեն մյուս խցիկի մեջ, եթե մարդու շնչառության մեջ հայտնաբերեն հիվանդության «հոտը»»,-պատմել է Սոարեսը։  Նա նաև նշել է, որ մեղուները հոյակապ հոտառություն ունեն և այս հատկությամբ գերազանցում են անգամ հատուկ վարժեցված շներին։

Անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մեղուները պորտուգալուհու մշակած տարբերակով անսխալ ախտորոշել են թոքերի և մաշկի քաղցկեղը, ինչպես նաև տուբերկուլյոզն ու շաքարախտը։