ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Գիտնականները մարդու ուղեղը համակարգչին միացնելու միջոց են գտել

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները կարողացել են մարդու ուղեղը միացնել համակարգչին, ինչի շնորհիվ գիտնականները հույս ունեն բժշկության մեջ մեծ առաջընթաց արձանագրել: Գլխուղեղի ազդանշանների կառավարումը թույլ կտա մոտենալ նոր մեթոդների ստեղծմանը՝ հնարավորություն ընձեռելով բուժել մի շարք նյարդաբանական հիվանդություններ: Գիտնականները սարք են ստեղծել, որն առաջին հայացքից բավական պարզ է և նման չէ ժամանակակից տեխնիկայի հրաշքի: Սարքը մարդու մազի հաստությամբ նյութ է արտադրում, որը յոթ ուղի է ներառում և կարող է փոխգործակցել հետազոտվող մարդու ուղեղի հետ: Նման փոխգործակցության շնորհիվ կարող է մարդու ուղեղի հետ տեղեկության փոխանակում, անհրաժեշտ տվյալների հաշվարկում տեղի ունենալ և նույնիսկ ուղեղի վնասված բջիջների բուժում: Մասնագետները վստահեցնում են, որ մոտ ապագայում եզակի սարքի շնորհիվ կհաջողվի բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կաթվածահարության մի քանի տեսակներ: Իսկ մինչ այդ, սարքի հնարավորությունների մանրամասն ուսումնասիրության համար բազմաթիվ փորձարկումներ կկատարվեն: