ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Google-ի ռոբոտ-մեքենաները անցել են 500.000 կմ առանց վերահսկողության և միջադեպի

Բլոգի առանձին գրառմամբ Google-ը հայտնել է,  որ նրանց կողմից մշակած ռոբոտ-մեքենաները մեծ արդյունքի են հասել: Այս մեքենաները առանց վարորդի կամ մարդկային միջամտության արդեն անցել են մոտ 500.000 կմ` չառաջացնելով ոչ մի ճանապարհային պատահար:
Մեքենաները ղեկավարվում են բորտ-համակարգչի օգնությամբ և առայժմ ընկերությունը այն օգտագործում է միայն Google Map-ի ճանապահային քարտեզը ավելի հստակեցնելու համար:
Մեքենաների արհետական բանականությունը թույլ է տալիս ցանկացած ճանապարհային  իրավիճակում հայտնվելիս կատարել ճիշտ մանևրում, չպատճառելով մյուս մեքենաների վարորդներին  անհանգստություն: Սակայն նախագծի հեղինակները ասել են, որ դեռ շատ գործ կա անելու թե' մեքենաների տեխնիկական և թե' ծրագրային մասում, որից հետո հնարավոր է նաև  մեքենաները հանվեն սերիական արտադրության: