ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Ռադացիան այլևս չի սպանի. Դեղամիջոց ճառագայթահարման դեմ

 

Տեխասի Առողջության կենտրոնի մասնագետները ճառագայթահարման դեղամիջոց ստանալու համար աշխատել են մի քանի տարի: Ավելի վաղ նրանք բացահայտել էին, որ ճառագայթահարումն ամենից շատ ախտահարում է ոսկրածուծն ու աղեստամոքսային համակարգը: Այժմ նրանք ստացել են DBIBB անունն ստացած դեղամիջոցը, որի փորձարկումները մկների վրա հիանալի արդյունքներ են տվել: Մկներին ենթարկել են 15,7 Գրեյ ճառագայթահարման, ինչը հավասար է ռադիացիայի չափաբաժնի և 45 անգամ ավելի է մարդուն թույլատրելի ճառագայթահարման չափաբաժնից: Ինչպես և սպասվում էր, բուժման կուրս չանցած 14 մկներից 12-ը սատկել է: Մկների մյուս խմբին գիտնականները տվել են դեղամիջոց՝ ճառագայթահարումից 26 ժամ անց: 3 շաբաթ անց 14 մկներից 13-ը շարունակել է ապրել: Երրորդ խմբին DBIBB-ով բուժման կուրս են հատկացրել ճառագայթահարումից 72 ժամ անց, և 15 կենդանուց սատկել է միայն մեկը: Եթե փորձարկումները հետագայում էլ այսպիսի հաջող ընթացք ունենան, կարելի է DBIBB-ն արդեն կիրառել բժշկության մեջ, ընդ որում՝ ոչ միայն ռադիացիայից տուժածներին, այլև ուռուցքային հիվանդություններով տառապողներին և տիեզերական ճառագայթների ենթարկվող տիեզերագնացներին բուժելու համար: