ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Սկոլկովոյում հայ մասնագետները «խելացի» բժշկության IT համակարգ են ստեղծել

 

Ռուսական «Սոցմեդիկա» ընկերության «Pharm Expert» նոր արտադրանքը կօգնի բժշկական նշանակումների ժամանակ սխալներից խուսափելու խնդիրը լուծելու հարցում: «Սկոլկովո» հիմնադրամի ռեզիդենտ ընկերությունը հայտարարել է հիմնադրամի IT-քլասթերի հետ համատեղ իրականացվող ծրագրի մասին:

Ընկերությունը հիմնադրել են ազգությամբ հայերը: Գլխավոր տնօրենը 16-ամյա կլինիկական պրակտիկայով կարդիովիրաբույժ Գևորգ Բլեջյանցն է: Ծնունդով Երևանից Միքայել Աբգարյանը Պոլիտեխնիկական ինստիտուտի միկրոէլեկտրոնիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար ժամանակ աշխատում է Մոսկվայում, բժշկական նկարների էլեկտրոնային մշակման մասնագետ է: «Pharm Expert»-ը կարող է աշխատել որպես ինքնուրույն հավելված կամ ցանկացած բժշկական տվյալների համակարգ: Ծրագիրը վերլուծում է հիվանդության պատմության մեջ կամ ամբուլատոր քարտում բժշկի նշանակումը և, անհրաժեշտության դեպքում, խորհուրդներ տրամադրում: Համակարգի գլոբալ թողարկումը նախատեսվում է 2016 թվականին, իսկ հիմա ծրագիրը փորձարկվում է Ռուսաստանի առաջատար կլինիկաներում: Ծրագրի հաջորդ մոդուլը լինելու է վտանգավոր հիվանդությունների և կլինիկական բարդությունների կանխատեսման համարկարգը: