ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Գիտնականներն անտեսանելի թիկնոց են ստեղծել


 

Գերմանացի գիտնականները հայտարարել են, որ անտեսանելի թիկնոց են ստեղծել: Նրանց խոսքով, այն կարող է օտար աչքերից թաքցնել դրա տակ գտնվող մարդուն: Ըստ Independent-ի, գիտնականները նախ տարբեր փոքր իրեր թաքցնող արկղ են ստեղծել: «Անտեսանելիության» արդյունքին հնարավոր է եղել հասնել մակերեւույթի շնորհիվ, որը ծածկված է լույսը ցրող հատուկ ներկով: Այս հայտնագործությանը հետևել է անտեսանելի թիկնոցը: Ըստ գիտնականների, առայժմ այն կարելի է գործողության մեջ տեսնել միայն ոչ այնքան ուժեղ լուսարձակի օգնությամբ, ոչ այնքան վառ լույսով լուսավորված սենյակում: