ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ջերմային էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր

Հայաստանում ավանդական էներգակիրների բացակայության պայմաններում արդիական է էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր ունենալը, որն   առավել արդյունավետ և քիչ ծախսատար է, երբ տեղում առկա են հումքի բավարար պաշարներ։ Շիրակի մարզում հացահատիկային կուլտուրաների բերքահավաքից հետո կուտակվում է մեծ քանակությամբ ծղոտ, որը հիմնականում  չի օգտագործվում,  դրա հիմնական մասը այրվում է դաշտերում: Մարզի ծղոտի հսկա քանակությունր արդյունավետ օգտագործելու համար կան նորարարական գաղափարներ և արդիական տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են եվրոպական մի շարք երկրներում:

Չեխական KOVO NOVAK ընկերությունը տարբեր հզորության գրանուլային հոսքագծեր արտադրող ընկերություններից մեկն է։ Գրանուլային հատիկների ստացման գործընթացում օգտագործվում են երկու հիմնական բաղադրիչներ՝ ծղոտի մանրացնող սարք և գրանուլային հոսքագիծ։

Մինչև 15% խոնավությամբ ծղոտի վերամշակման արդյունքում ստացված 6-8 մմ տրամագծով հատիկները հետագայում օգտագործվում են գրանուլային վառարաներում որպես ջեռուցման աղբյուր:

URL: http://www.kovonovak.cz/