ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գերմանական ընկերությունը ցուցադրել է ջրածնային-էլեկտրական ինքնաթիռի կոնցեպտը

Odonata-ն ներկայացրել է ջրածնային-էլեկտրական ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորությամբ (eVTOL) ինքնաթիռ։ Ինժեներները պնդում են, որ նոր ինքնաթիռի թռիչքի հեռահարությունը կկազմի 1000 կիլոմետր, մինչդեռ սովորական eVTOL համակարգերն առայժմ կարող են թռչել ոչ ավելի, քան 100-300 կիլոմետր։
Ջրածնային էլեկտրական ինքնաթիռը, որը դեռևս անանուն է, կկարողանա տեղափոխել ութ ուղևոր՝ գումարած օդաչու և ուղեբեռ, կամ մինչև 800 կիլոգրամ բեռ:
Դրա առավելագույն արագությունը կկազմի ժամում 280 կիլոմետր։
Odonata-ն նախատեսում է առաջին ինքնաթիռը մատակարարել հաճախորդներին արդեն 2030 թվականին:

news.am