ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Պարգևը կմրցակցի Նոբելյան մրցանակի հետ

 

Ծագումով նորվեգացի ամերիկաբնակ միլիոնատեր Ֆրեդ Կավլին հիմնել է նոր գիտական մրցանակ:

Մեկ միլիոն դոլար արժողությամբ մրցանակը տրվում է երկու տարին մեկ անգամ գիտության երեք ճյուղերում` աստղաֆիզիկայում, գլխուղեղի հետազոտություններում և նանոտեխնոլոգիայում հայտնագործությունների համար: Մրցանակը հանձնվում է Նոբելյան մրցանակաբաշխությունից մեկ ամիս առաջ` սեպտեմբերին:

Առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2008 թվականին, շքահանդեսը կայացել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայում:

Երբ կրթությամբ ֆիզիկոս Ֆրեդ Կավլինը եկավ Ամերիկա, գրպանում ուներ ընդամենը 300 դոլար: Տեղավորվելով Կալիֆոռնիայում ստեղծեց մի ընկերություն, որն զբաղվում էր սենսորային տպիչների արտադրությամբ: 2000 թվականին ընկերությունը վաճառվեց 340 միլիոն դոլարով: Այս միջոցների շնորհիվ նա ստեղծեց նշված հիմնադրամը, որն արդեն ֆինանսավորում է ԱՄՆ-ի և Եվրոպայի մի քանի գիտնականների, որոնցից երկուսը 2004թ. արժանացել են Նոբելյան միցանակի: